Телефон: 8-800-350-22-65
WhatsApp: 8-800-350-22-65
Telegram: sibac
Прием заявок круглосуточно
График работы офиса: с 9.00 до 18.00 Нск (5.00 - 14.00 Мск)

Статья опубликована в рамках: Научного журнала «Студенческий» № 31(159)

Рубрика журнала: Технические науки

Секция: Энергетика

Скачать книгу(-и): скачать журнал часть 1, скачать журнал часть 2, скачать журнал часть 3

Библиографическое описание:
Սարգսյան Ս.Հ., Մանուկյան Տ.Դ. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄԻՋԻՆ ՍԵԶՈՆԱՅԻՆ ՋԵՐՄԱՊԱՀԱՆՋԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԻ ՆՎԱԶՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ // Студенческий: электрон. научн. журн. 2021. № 31(159). URL: https://sibac.info/journal/student/159/225961 (дата обращения: 19.04.2024).

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄԻՋԻՆ ՍԵԶՈՆԱՅԻՆ ՋԵՐՄԱՊԱՀԱՆՋԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԻ ՆՎԱԶՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Սարգսյան Սպարտակ Հովհաննեսի

Ուսանող, atերմամատակարարման և օդափոխության բաժին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ՀՀ, ք․ Երևան

Մանուկյան Տիգրան Դավիթի

Ուսանող, atերմամատակարարման և օդափոխության բաժին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ՀՀ, ք․ Երևան

ОСНОВНЫЕ ФАКТОРЫ, ВЛИЯЮЩИЕ НА ВТОРИЧНОЕ СЕЗОННОЕ ТЕПЛО И ТОПЛИВОПОТРЕБЛЕНИЕ ЖИЛЫХ ЗДАНИЙ

 

Саргсян Спартак Оганесович

студент, кафедра теплоснабжения и вентиляции, Армянский национальный архитектурно-строительный университет,

РА, г. Ереван

Манукян Тигран Давидович

студент, кафедра теплоснабжения и вентиляции, Армянский национальный архитектурно-строительный университет,

РА, г. Ереван

 

ԱՆՈՏԱՑԻԱ

Բնակելի շենքերի էներգաարդյունավետ ջեռուցումը, ինչպես նաև ցրտամատակարարումն արդիական խնդիր է: Ոլորտում կիրառելով միջոցառումներ, որոնցով հաշվի կառնվեն տեղանքի կլիմայական, բնակարանաշինական` շինարարական նորմերը և օգտագործվող նյութերը, կարելի է հասնել նշանակալի էներգախնայողության: Ներկայումս կիրառվող շենքերի ջերմային բեռնվածությունների որոշման մեթոդում արևի ճառագայթային ունակության ազդեցության հաշվի առնելը բերում է ՋՑՄՀ-ի համար շուրջ 10%-ով պահանջվող վառելիքի խնայողության, էներգատնտեսական և բնապահպանական ցուցանիշների բարելավման: Տվյալ հոդվածում իրականացվել են առաջադրված խնդիրների լուծման ուղիների նախանշումն ու մշակումը: Մասնավորապես կատարվել է կլիմայական պայմանների վերլուծություն, ուսումնասիրվել է դրանց ազդեցությունը բնակելի շենքերի ջերմապահանջի վրա[1,2]:

АННОТАЦИЯ

Актуальным вопросом является энергоэффективное отопление жилых домов, а также холодоснабжение. Существенной экономии энергии можно добиться, применяя меры на местах с учетом климатических, жилищных и строительных норм местности. Учет влияния излучающей способности ar в методе определения тепловых нагрузок на здания, которые используются в настоящее время, приводит к улучшению экономии топлива, энергоэффективности и экологических показателей для MCC примерно на 10%. В этой статье намечены и развиты пути решения поставленных задач. В частности, проведен анализ климатических условий, изучено их влияние на потребность жилых домов в тепле.

 

Բանալի բառեր. Էներգախնայողություն,ջերմաեկուսացում,ջեռուցման սեզոն.

Ключевые слова: Энергосбережение, теплоизоляция, отопительный сезон.

 

Կառուցվածքների ջերմամեկուսացումից, էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումից, հարկ կա ճշգրտորեն գնահատել ջեռուցման և հովացման բեռնվածությունների փոփոխման օրինաչափությունները սեզոնների ընթացքում, իրականացնել ջերմության և ցրտի աղբյուրի հաշվարկային ջերմա և ցրտաարտադրողականության ճշգրիտ ընտրություն, այնուհետև կարգավորում ըստ տեղանքի կլիմայական պարամետրերի փոփոխության: Առանձնակի ուշադրության է արժանի ջեռուցման սեզոնում կլիմայական պայմանների փոփոխման հետևանքով ջերմային բեռնվածության փոփոխման բնույթը և դրա ազդեցությունը ՋՄՀ-ի էներգաարդյունավետության վրա;Բնակելի շենքերի ՋՄՀ-ի էներգաարդյունավետությունը մեծապես կախված է ջերմության աղբյուրի համապատասխան ցուցանիշներից։

ՀՀ կլիմայական պայմանների վերլուծությունը տարբեր ջերմաղբյուրների էներգետիկական բնութագրերի որոշման ու համեմատման համար Ներկայումս ՇՆ և Կ-ում հրատարակված կլիմայական տվյալները  հիմնականում կրում են տեղեկատվական բնույթ, չկա վերլուծություն այդ պարամետրերի փոփոխության միջին սեզոնային մեծությունների, աստիճան-օրերի, սեզոնում յուրաքանչյուր ջերմաստիճանի տևողության ժամանակահատվածի և այլ տեղեկությունների վերաբերյալ: Նախ առավել մանրամասն քննարկվել է ջեռուցման սեզոնի տևողության հարցը: Տվյալների վերլուծությունից պարզվել է, որ 8 OC-ից ցածր ջերմաստիճանով օրերի թիվը, երբ անհրաժեշտ է իրականացնել բնակելի շենքերի ջեռուցումը Երևան և Արտաշատ քաղաքների համար ընկած է` նոյեմբեր-մարտ, Վանաձոր և Դիլիջան քաղաքների` նոյեմբեր-ապրիլ, Հրազդան ու Սևան` հոկտեմբեր-ապրիլ ամիսների միջև: Սա նշանակում է, որ Երևան և Արտաշատ քաղաքներում ջեռուցման սեզոնի տևողությունը 151 օր կամ 3624 ժամ է, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում` 181 օր կամ 4344 ժամ, իսկ Հրազդանում ու Սևանում` 212 օր կամ 5088 ժամ: Այս արժեքները, «Հայպետհիդրոմետ» ծառայության կողմից տրամադրած տվյալների համեմատ, օրինակ, Հրազդանի համար տարբերվում է 13 օրով, Երևանի համար` 8 օրով, Արտաշատի համար` 2 օրով: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ առանձին շրջանների համար բնորոշ են ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները: Օրինակ, Հրազդանում հոկտեմբեր և ապրիլ ամիսներին գրանցվում են 8 OC-ից բարձր ջերմաստիճաններ: Վառելիքի թանկացման և էկոլոգիական խնդիրների համատեքստում այդ օրերին ջեռուցումը կարելի է մասնակիորեն դադարեցնել, հատկապես ցերեկային ժամերին: Իրականում դա թույլ է տալիս խնայողաբար օգտագործել վառելիքը ու բարելավել էկոլոգիական վիճակը, իսկ յուրաքանչյուր ջերմաղբյուրի համար բացահայտել նպատակահարմար կիրառման հնարավորությունները: Առաջարկածը նպատակ ունի ստույգ որոշելու տարբեր ջերմաղբյուրների էներգետիկական ցուցանիշներն ու ճշգրտելու համեմատության արդյունքները, որպեսզի արվող եզրակացությունները լինեն օբյեկտիվ: Օգտվելով նշված մեթոդից` որոշվել է տվյալ կլիմայական գոտում ջեռուցման սեզոնի ընթացքում -24…+8 OC ջերմաստիճանների պայմաններում և Dt=4 OC տարբեր միջակայքերում տվյալ ջերմաստիճանային միջակայքի միջին արժեքի պահպանման տևողությունը, այնուհետև դրանց ընդհանուր տևողությամբ էլ` սեզոնի տևողությունը: Երևան և Արտաշատ քաղաքների համար ջեռուցման սեզոնի ընթացքում տարբեր ջերմաստիճանների պահպանման փաստացի տևողությունները և միջին սեզոնային ջերմաստիճանները,որոնք ներկայացնում են «Հայպետհիդրոմետ» ծառայության տվյալները, երբ սեզոնի սկիզբն ու վերջը նախանշելուց հետո սեզոնի ընթացքում հանդիպող 8 OC-ից բարձր ջերմաստիճանների տևողությունը հանվում է ընդհանուրից: Ինչպես երևում է ըստ «Հայպետհիդրոմետ» ծառայության տվյալների, ջեռուցման սեզոնի տևողությունը Երևանի և Արտաշատի համար կազմում են` 159 օր (3816 ժամ) և 153 օր (3672 ժամ), իսկ միջին սեզոնային ջերմաստիճանները` -0,5 և -0,4 OC : Սակայն ունենալով այդ քաղաքների համար ջեռուցման սեզոնի առանձին ամիսների միջին օրական, ամսական ջերմաստիճաններն ու դրանց տևողությունները, և դրանից հանելով այդ ընթացքում 8 OC-ից բարձր միջին օրական ջերմաստիճան ունեցող օրերի թիվը կստանանք նախորդից տարբերվող կորեր` «աստիճան-ժամ» ինտեգրալային գրաֆիկները և միջին սեզոնային ջերմաստիճանի արժեքները: Սրանց վերլուծությունն էլ ցույց է տալիս, որ ջեռուցման սեզոնի տևողությունը Երևանի և  Արտաշատի համար կազմում են` 128 օր (3072 ժամ) և 127 օր (3048 ժամ), իսկ միջին սեզոնային ջերմաստիճանները` -2 և -1,6 OC[3,4]: Միջին սեզոնային ջերմաստիճանի ու սեզոնի տևողության նկատելի նվազումը հիմնականում պայմանավորված է +8 OC-ից բարձր միջին օրական ջերմաստիճաններն ու օրերը հաշվի չառնելով: Տվյալների վերլուծության արդյունքում ջեռուցման սեզոնի տևողությունները Երևանի և Արտաշատի համար կազմել են համապատասխանաբար` 140 օր (3360 ժամ) և 141 օր (3384 ժամ): Քանի որ ստացված արդյունքները գտնվում են վերը նշվածների միջև: Ունենալով նշված տվյալները ՀՀ տարբեր քաղաքների համար` կառուցվել են համանման կորեր նաև դրանց համար և դրանք ներկայացվել նկ.1-ում:

 

1. Ձմռան սեզոնում «աստիճան-ժամ» ինտեգրալային գրաֆիկները ՀՀ տարբեր քաղաքների համար ըստ «Հայպետհիդրոմետ» ծառայության տվյալների

 

Նկ.1. Ձմռան սեզոնում «աստիճան-ժամ» ինտեգրալային գրաֆիկները ՀՀ տարբեր քաղաքների համար . «Հայպետհիդրոմետ» ծառայության տվյալների Համեմատության համար պետք է նշել, որ ՀՀ տարբեր քաղաքների համար առաջարկվող ջեռուցման սեզոնի տևողությունները որոշակիորեն տարբերվում են շիննորմերում բերված արժեքներից : Այսպիսով, ստացված արժեքներն առավելագույնը 3,3%-ով են տարբերվում շիննորմերում բերված արժեքներից:Ունենալով կլիմայական տվյալների  ներկայացված վերլուծության արդյունքները` որոշվել են ՀՀ-ի տարբեր քաղաքներում տարածում գտած մի շարք քաղաքային տիպարային շենքերի տեսակարար ջերմային և սառեցման բեռնվածությունների որոշման կարգն ու գնահատվել` դրանց վրա կլիմայական պայմանների ազդեցությունը[5]:Կատարված ուսումնասիրությունները ու արդյունքներն ավելի հիմնավոր են, կարող են հիմք հանդիսանալ հանրապետության տարբեր բնակավայրերի գոտիավորման ըստ նշված չափանիշի աստիճան-օրերի,արևի ճառագայթային ջերմային հոսքի խտության, ջեռուցման սեզոնի տևողության և այլ գործոնների: Ըստ այդմ էլ առաջարկվում է ՀՀ տարածքը բաժանել 6 գոտու` 1-ցուրտ չորային, 2-չափավոր կլիմայական պայմաններով, 3-տաք չորային, 4-ցուրտ խոնավ, 5-միջին ցրտության գոտի, 6-տաք և միջին խոնավության գոտի։

 

Նկ.2-ում ներկայացված է ՀՀ քարտեզն ըստ այդ գոտիների, պայմանավորված

կլիմայական պայմաններով` ջերմաստիճանի, արեգակի ճառագայթային ջերմային հոս-

քի, աստիճան-օրերի, ջեռուցման սեզոնի տևողության։

 

Ընդհանրացնելով կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները` կարելի է եզրակացնել, որ ՀՀ տարբեր բնակավայրերի համար նշված միջազգային չափանիշի` էներգաարդունավետության սեզոնային չափանիշի կիրառումը, ինչը նախկինում կատարված չէր, ինչպես նաև հանրապետության տարածքի գոտիավորումը հնարավորություն կտան իրականացնել ջերմաէներգետիկական համակարգերի արդյունավետության գնահատումը, ջեռուցման համակարգերի համար ջերմաղբյուրների առավել օպտիմալ ընտրությունն ու ջեռուցման սեզոնում վառելիքի ծախսի որոշումն առանց մանրամասն հաշվարկների, ջեռուցման համակարգերի նախագծման տեխնիկատնտեսական հիմնավորումների:

 

Գñ³Ï³ÝáõÃÛ³Ý óáõó³Ï:

  1. ÐáíѳÝÝÇëÛ³Ý È.ê. ¾Ý»ñ·³ËݳÛáÕáõÃÛáõÝ ¨ ¿Ý»ñ·»ïÇÏ³Ï³Ý Ù»Ý»çÙ»ÝÃ: Ö³ñï³ñ³·»ï, ºñ¨³Ý, 2008:
  2. гÏáµÛ³Ý Î., ¸³íÃÛ³Ý è. ²ñ¨³ÛÇÝ ¿Ý»ñ·Ç³ÛÇ û·ï³·áñÍÙ³Ý Ñ»é³ÝϳñÝ»ñÁ г۳ëï³ÝáõÙ: §ì»ñ³Ï³Ý·ÝíáÕ ¿Ý»ñ·»ïÇÏ³Ý Ð³Û³ëï³ÝáõÙ¦ ·Çï³ÅáÕáíÇ ÝÛáõûñ, ºñ¨³Ý, 2003:
  3. ê³ñ·ëÛ³Ý ².². ì»ñ³Ï³Ý·ÝíáÕ ¿Ý»ñ·Ç³ÛÇ û·ï³·áñÍáõÙÁ ³ß˳ñÑáõÙ «Ð³Û³ëï³ÝáõÙ: Üáñ³ñáõÃÛ³Ùµ ¹»åÇ Ù³ùáõñ ï»ËÝáÉá·Ç³Ý»ñ: ºñ¨³Ý, 2009:
  4. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր, 92 էջ, Գավառ, 2019 թ.
  5. Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ երկրորդ ազգայինհաղորդագրությունը ՄԱԶԾ Ծրագիր: Եչևան, 2014 թ.

Оставить комментарий

Форма обратной связи о взаимодействии с сайтом
CAPTCHA
Этот вопрос задается для того, чтобы выяснить, являетесь ли Вы человеком или представляете из себя автоматическую спам-рассылку.