Статья опубликована в рамках: LXXXIII Международной научно-практической конференции «Вопросы технических и физико-математических наук в свете современных исследований» (Россия, г. Новосибирск, 27 января 2025 г.)
Наука: Информационные технологии
Секция: Теоретические основы информатики
Скачать книгу(-и): Сборник статей конференции
дипломов
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎՐԱ
ВЛИЯНИЕ ИСКУССТВЕННОГО ИНТЕЛЛЕКТА НА ИННОВАЦИОННЫЕ ТЕХНОЛОГИИ
Ахинян Шамирам Галустовна
инженер-программист, степень бакалавра, Ванадзорский филиал Национального политехнического университета Армении,
Армения, г. Ванадзор
THE IMPACT OF ARTIFICIAL INTELLIGENCE ON INNOVATIVE TECHNOLOGIES
Shamiram Hakhinyan
Software engineer, bachelor's degree, National Polytechnic University of Armenia, Vanadzor branch,
Armenia, Vanadzor
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Հոդվածը ներկայացնում է արհեստական բանականության ընդհանուր նկարագիրը, դրա դրա ազդեցությունը տեխնոլոգիական աշխարհի, ինչպես նաև նորարար տեխնոլոգիաների զարգացման գործընթացաում։ Հոդվածում կատարված հետազոտության արդյունքում պարզ դարձավ կատարվելիք աշխատանքի սկզբունքը, քանզի ընդհանուր թիրախային խումբ ընտրվեց տեխնոլոգիական աշխարհը, հաշվի առնելով երկրի կախվածությունը արհեստական բանականությունից, դրա հիմանարար դրույթներից։
АННОТАЦИЯ
В статье представлено общее описание искусственного интеллекта, его влияние на мир технологий, а также на процесс разработки инновационных технологий. В результате исследования, проведенного в статье, стал понятен принцип предстоящей работы, поскольку общая целевая группа была выбрана мир технологий, учитывая зависимость страны от искусственного интеллекта, его основополагающие положения.
ABSTRACT
The article provides a general description of artificial intelligence, its impact on the world of technology, as well as on the process of developing innovative technologies. As a result of the research conducted in the article, the principle of the upcoming work became clear, since the world of technology was chosen as the general target group, taking into account the country's dependence on artificial intelligence and its fundamental provisions.
Բանալի բառեր։ Արհեստական բանականություն, տեխնոլոգիաներ, լուծում, ոլորտ, մեքենայական ուսուցում։
Ключевые слова. Искусственный интеллект, технологии, решения, сфера, машинное обучение.
Keywords. Artificial intelligence, technologies, solutions, sphere, machine learning.
Ներածություն: Ինչպե՞ս է AI-ն ազդում նորարարության վրա: AI-ն կարող է բարելավել նորարարությունը՝ գեներացնելով և գնահատելով նոր գաղափարներ, կատարելով վերլուծություններ, բարելավելով որոշումների կայացման գործընթացը, ապահովելով ավելի արագ նախատիպեր, գնահատելով ռիսկեր և շատ ավելին: Արհեստական բանականությունը (ԱԲ) մեր ժամանակների ամենազարգացող և հեղափոխական տեխնոլոգիաներից է, որը հիմնովին փոխում է աշխարհի տարբեր ոլորտները: Այն ձգտում է ստեղծել համակարգեր, որոնք կարող են մտածել, սովորել և գործել ինչպես մարդը՝ միաժամանակ գերազանցելով մարդկային հնարավորությունները որոշակի խնդիրների լուծման հարցում: ԱԲ-ն այսօր օգտագործվում է ոչ միայն գիտական հետազոտություններում, այլև ամենօրյա կյանքում՝ սկսած բժշկական ախտորոշումից մինչև խելացի խոսնակներ: ԱԲ-ն նպաստել է նորարարական տեխնոլոգիաների զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները, բնական լեզվի մշակումն ու ռոբոտոտեխնիկլաները: Այս տեխնոլոգիաների ինտեգրումը բիզնեսում, արդյունաբերությունում և հասարակական ոլորտներում խթանում է արտադրողականությունը, բարելավում ծառայությունների որակը և ստեղծում նոր հնարավորություններ՝ ապահովելով տնտեսական աճ:
Հիմնական մաս։ ԱԲ-ի գաղափարը ծնվել է դեռևս 20-րդ դարի կեսերին, երբ գիտնականները սկսեցին ուսումնասիրել համակարգչային ծրագրերի միջոցով մտածողության մոդելավորումը: 1956 թվականին տեղի ունեցած Դարթմութի կոնֆերանսը համարվում է ԱԲ-ի սկիզբը, որտեղ գիտնականները ներկայացրեցին առաջին մոդելները, որոնք ունակ էին լուծել մաթեմատիկական խնդիրներ և սովորել փորձի միջոցով:
Ժամանակի ընթացքում ԱԲ-ն էվոլյուցիա ապրեց՝ անցնելով մի քանի կարևոր փուլեր: Սկզբնական շրջանում այն կենտրոնացած էր հիմնարար խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են շախմատային ծրագրերը և պարզ որոշումների կայացումը: 1990-ականներից ի վեր ԱԲ-ն սկսել է ակտիվորեն կիրառվել իրական աշխարհում՝ մեքենայական ուսուցման, պատկերների ճանաչման և բնական լեզվի մշակումի միջոցով:
Ժամանակակից կիրառություններ։ Այսօր ԱԲ-ն զարգացած է այն աստիճան, որ ներգրավված է ամենատարբեր ոլորտներում որոնցից են՝ Բժշկությունն որի ընթացքում ԱԲ-ի միջոցով հնարավոր է վաղ ախտորոշել հիվանդությունները (օրինակ՝ քաղցկեղ), վերլուծել բժշկական տվյալները և առաջարկել անհատական բուժման ծրագրեր: Մեկ այլ ոլորտ է Տրանսպորտը օրինակ՝ Ինքնակառավարվող մեքենաները, ինչպիսիք են Tesla-ն, օգտագործում են ԱԲ՝ ճանապարհի պատկերները վերլուծելու և անվտանգ որոշումներ կայացնելու համար: Կրթությունը որի մեջ մեծ ներդրում ունեցավ ԱԲ որի շնորհիվ ստեղծվեցին կրթական ԱԲ-ի վրա հիմնված հարթակները, օրինակ՝ Duolingo-ն, ուսուցման գործընթացը դարձնում են առավել անհատականացված:
Հետազոտական մաս։ Վերլուծության ընփթացքում պարզ դարձավ որի ԱԲ-ի ազդեցությունը նորարարական տեխնոլոգիաների վրա մեծ է իր ֆունկցիոնալ կիրառությամբ։ Արհեստական բանականության զարգացումը հնարավորություն է տվել տարբեր ոլորտներում ներմուծել լուծումներ, որոնք խթանում են արդյունավետությունն ու նորարարությունը: Համաշխարհային շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԲ-ն հանդիսանում է նորարարական տեխնոլոգիաների շարժիչ ուժը: Վերջին տարիներին արձանագրվել են հետևյալ ցուցանիշները որոնք նշված են ներքոհիշյալ աղյուսակում․
Աղյուսակ 1.
Իմաստները
Հետազոտություն |
Նկարագիր |
ԱԲ տեխնոլոգիաների ներդրման աճ |
Համաձայն IDC-ի 2023 թվականի տվյալների՝ ԱԲ շուկայի ծավալը կազմել է ավելի քան 500 միլիարդ ԱՄՆ դոլար, և ակնկալվում է, որ այս թիվը կհասնի 800 միլիարդի մինչև 2030 թվականը:
|
Արդյունավետության բարձրացում |
Ըստ McKinsey-ի տվյալների, ԱԲ տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս արտադրական ընկերություններին նվազեցնել ծախսերը մինչև 20%-ով:
|
Գործնականնում կատարել ենք առցանց հարթակներում դեպքերի ուսումնասիրություն որին հանգեցինք հետևյալ ռեսուրսային կոմպլեքսով։ Առողջապահության ոլորտում ԱԲ-ն ունեցել է հետևևյալ առաջնահերթություները և IBM Watson Health-ը լայնորեն կիրառվում է քաղցկեղի վաղ ախտորոշման համար՝ հիմնված տվյալների մեծ ծավալների վերլուծության վրա: Ըստ Mayo Clinic-ի տվյալների, Watson-ը կարողացել է բարձրացնել ախտորոշման ճշգրտությունը 30%-ով:
Գծապատկեր 1. Դիագրամ
Այսպիսով պարզ դարձավ որ արհեստական բանականության շնորհիվ առողջապահական տեխնոլոգիաների զարգացումը կունենա կտրուկ աճ, հիվանդների հիվանդություների ախտորոշման դրանց կանխարգելման գործընթացում։
Հաջորդիվ ուսումնասիրելով ավտոմատացված համակարգերը պարզ դարձավ որ Tesla-ի ինքնակառավարվող ավտոմեքենաները օգտագործում են խորը ուսուցման ալգորիթմներ՝ ապահովելու համար անվտանգ երթևեկություն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնակառավարվող մեքենաների միջոցով վթարների մակարդակը նվազում է 40%-ով:
Առաջարկելով Հետազոտության մեթոդաբանություն մեր նպատակն է վերլուծել ԱԲ-ի կիրառությունը տարբեր ոլորտներում և գնահատել դրա ազդեցությունը նորարարական լուծումների արդյունավետության վրա: Հիմնական մեթոդներն էին. Տվյալների հավաքագրումը օգտագործելով գիտական հոդվածներ, վիճակագրական տվյալներ և շուկայի վերլուծություններ: Կատարելով հարցումներ՝ կիրառելով ԱԲ տեխնոլոգիաներ օգտագործող ընկերությունների մասնագետների շրջանում: Ունեցանք տվյալների վերլուծություն՝ փորձելով բացահայտել ԱԲ-ի կիրառման տնտեսապես և տեխնոլոգիապես հիմնավորված առավելությունները և դրանցով պարզ դարձավ որ ԱԲ-ի տեխնոլոգիական զարգացումը երկրի տնտեսկան աճի զարգացման համար մեծ խթան է հանդիսանում:
Առաջարկվող Նորարարական լուծումներ ԱԲ-ի միջոցով։ Արհեստական բանականությունը ոչ միայն արդյունավետորեն լուծում է առկա խնդիրները, այլև բացում է նորարարության լայն հնարավորություններ՝ ստեղծելով տեխնոլոգիաներ, որոնք նախկինում անհնարին էին թվում: Ահա ԱԲ-ի կիրառման մի քանի ուղղություններ, որոնք ներառում են նորարարական լուծումներ.
Ավտոմատացված բիզնես համակարգեր։ ԱԲ-ն լայնորեն կիրառվում է բիզնեսի ավտոմատացման համար՝ սկսած հաճախորդների սպասարկումից մինչև տվյալների վերլուծություն: Օրինակ՝ ChatGPT-ի նման մոդելները կարող են իրականացնել հաճախորդների աջակցություն 24/7 ռեժիմով՝ նվազեցնելով մարդկային միջամտությունը:
Խելացի քաղաքներ և IoT։ ԱԲ-ն ինտեգրվում է Ինտերնետային բաների (IoT) համակարգերին՝ խելացի քաղաքների ստեղծման համար: Այս լուծումները ներառում են. տրանսպորտային հոսքերի օպտիմալացում: Էներգիայի արդյունավետ բաշխում: Անվտանգության համակարգերի բարելավում (օր.՝ խելացի տեսախցիկներ):
Նորարարական բժշկություն։ Արհեստական բանականությամբ ղեկավարվող ռոբոտները օգնում են կատարել բարդ վիրահատություններ: ԱԲ-ի համակարգերը հնարավորություն են տալիս բուժման անհատականացված մոտեցում՝ հիմնված գենետիկական տվյալների վրա:
Ավտոմատացված կրթական համակարգեր։ Կրթության ոլորտում ԱԲ-ն կիրառվում է ուսանողների տվյալների վերլուծության և անհատականացված ուսուցման ծրագրերի մշակման համար: Օրինակ՝ AI-ով աշխատող համակարգերը կարող են գնահատել ուսանողների հաջողությունները և առաջարկել ուսումնական նյութեր՝ համապատասխան նրանց կարիքներին:
Այսպիսով՝ արհեստական բանականությունը մեծ ուղիներ է հարթում տեխնոաշխարհի զարգացման երկրի տնտեսական և մարդկային ռեսուրսների աճի զարգացման գործընթացում և ի փաստ արձանագրելով կարող ենք ասել որ նաև աշխատատեղերի մեծ շուկա է ստեղծում երկրի համար։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱԲ-ն շարունակաբար հեղափոխում է տեխնոլոգիաների աշխարհը, ստեղծում է նորարարություններ և բարելավում մարդկության կյանքի որակը: Դրա արդյունավետ կիրառումը նոր հնարավորություններ է բացում տնտեսության, գիտության և սոցիալական ոլորտներում: Այն հնարավորություն է տալիս հաղթահարել բարդ խնդիրները՝ փոխարինելով մարդկային աշխատանքը բարդ և ռիսկային գործընթացներում: Այս տեխնոլոգիաների ինտեգրումը բիզնեսում, արդյունաբերությունում և հասարակական ոլորտներում խթանում է արտադրողականությունը, բարելավում ծառայությունների որակը և ստեղծում նոր հնարավորություններ՝ ապահովելով տնտեսական աճ:
Գրականություն:
- Vasiliev, A. (2020), "Development and application of artificial intelligence", International Journal of Advanced Technologies, 15(4), 45-58:
- Simonyan, V. (2021), "The impact of artificial intelligence on the economy", Economic Theory, 18(3), 233-247.
- Balabanyan, G. (2022), "Association of Artificial Intelligence and Machine Learning", Technological Innovations, 10(1), 12-29.
- Beglaryan, T. (2021), "Fundamental approaches and applications of artificial intelligence", Geological Dictionary, 9(7), 71-85.
- Hakobyan, M. (2023), "The impact of artificial intelligence on healthcare," Medicos, 12(2), 105-119.
- Minasyan, M. (2020), "Cybersecurity and AI: Synergies and Challenges", Cybersecurity Academy, 6(4), 89-103.
- IEEE (2023), "Machine Learning and AI in Autonomous Vehicles", IEEE Transactions on Intelligent Transportation Systems, 21(11), 1120-1135.
- Voskanyan, A. (2019), " Artificial intelligence and robotics. Prospects for the future", Academic Journal of Natural Sciences, 5 (2), 77-92.
дипломов
Оставить комментарий